14.3 C
Artashat
Суббота, 5 декабря, 2020

Շատ եմ կարոտել հեռուստատեսային աշխատանքը , ուզում եմ կրկին նկարահանվեմ …

ArtashatJan.am -կայքի զրուցակիցն է՝ Սիրված կինոդերասան ռեժիսոր Արամ Ավետիսյանը։

Արամ, ինչ կրթական և աշխատանքային ճանապարհ եք անցել մինչ Արտաշատում և Վեդիում դերասանական ստուդիա ստեղծելը։

2012 թվականին ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Երևանի Թատրոնի Եվ Կինոյի Պետական Ինստիտուտ,այնտեղ սովորեցի դերասանական բաժնոմ…. Այնուհետև սկսեցին նկարահանումները , մասնակցեցի քասթինգների ու նկարահանվեցի 2-3 մեծ նախագծերում։ Առաջին կերպարս եղավ Շանթ հեռուտաընկերությամբ ցուցադրվող <<Սիրո Գերին >> հեռուստասերիալում Գոռի կերպարով, այնուհետև ԱԹԻՎ Ի հեռուստաընկերությամբ ցուցադրվող Քարե Դարդ սիթքոմը, Յագոյի կերապարում: Հաջորդ կերպարը եղավ` Կենտրոն Հեռուստաընկերությամբ ցուցադրվող` Երևի հեռուստասրիալը ` Արամի կերպարով ….

Կպատմեք ինչպես եղավ, որ որոշեցիք Արտաշատում և Վեդիում ստեղծել դերասանական ստուդիա։

Քանի որ ես ինքս ապրում եմ Արարատի մարզում , ինձ ավելի հարմար էր աշխատել հենց մարզում , դա էր պատճառը որ ստուդիաները բացեցի հենց Արտաշատում և Վեդի քաղաքներում , ցանկություն ունեմ Մասիս քաղաքում և Արարատ քաղաքում ևս բացել ստուդիա։ Քանի որ շաբաթական աշխատում եմ  4-5 օր և շատ քիչ ժամանակ եմ ունենում , ցավոք դեռ կողքից ոչ մի աշխատանք չեմ կարողանում տանել, քանի որ երեխաների հետ աշխատանքը շատ բարդ , Սցենարներ եմ գրում նկարահանում եմ փոքրիկ ֆիլմեր հենց իմ երեխաների մասնակցությամբ , բեմադրություններ ենք անում։

2 տարի կլինի արդեն ինչ Արտաշատ քաղաքում գործում է ստուդիան , ու այս 2 տարիների ընթացքում երեխաները մասնակցել են տարբեր նկարահանումների , մենք ունեցել ենք ֆիլմ` <<Փրկության Գինը>> որի պրեմիերան եղավ Արտաշատ քաղաքում , 500 հանդիսատես ունեինք ,ժպիտով եմ հիշում այդ օրը , հուզվել էի, բոլորը շնորհավորում էին , հուզվել էին.. Այդ օրը հեքիաթ էր։

Ինչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկայում։

Այժմ պատրաստվում եմ բեմադրել 3 շատ մեծ ներկայացում 2 մանկական, 1 հոգեբանական … Առաջ Աստված ։

Անցած տարի աշնանը նկարահանեցի 2-րդ աշխատանքը, այս անգամ սերիալի տեսքով, այն կոչեցի` <<Ուսուցչի նամակը>>, սերիալը 6 մասից է բաղկացած , համցանցում բավականին մեծ արձագանք ստացավ, ուրախ եմ անգամ, որ իմ երեխաներին  իրենց քաղաքում -ճանաչում են , մոտենում են ու հարցեր տալիս սերիալից …

Այդ ընթացքում ինչի չեք նկարահանվել։ Ուզում եք արդյոք նորից սերիալներում նկարահանվել։

2 տարի կլինի չեմ նկարահանվում , շատ եմ կարոտել հեռուստատեսային աշխատանքը , ուզում եմ նորից նկարահանվել սիթքոմներում կամ սերիալներում : 2 տարի անընդմեջ մասնակցել եմ քասթինգների բայց չեմ նկարահանվել, խնդիրը կարծում եմ բրեկետներն են եղել, որովհետև որտեղ մսնակցում էի , ռեժիսորը կամ պրոդյուսերը ասում էին, որ բրեկետները խանգարում են խոսքին, իսկ էկրանով այն գեղեցիկ չի նայվում։  Հիմա այևս նման խնդիր չունեմ , արդեն բրեկետներով չեմ , հույս ունեմ առաջիկայում կլինեն առաջարկներ, կամ ես ինքս կմասնակցեմ քասթինգներին ու կնկարահանվեմ։

Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար։

Ես էլ շնորհակալ եմ անրադարձի համար։

Շատ ընթերցվող

5-Ը 1 հաղորդաշարի մեկնարկը՝ Արտաշատ քաղաքում տրված է։

5-Ը 1 հաղորդաշարի մեկնարկը՝ Արտաշատ քաղաքում տրված է։ ArtashatJan.am կայքը և Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու Երիտասարդաց միությունը, համատեղ իրականացնում են 5 հարց 1 մրցանակ...

ԱՐՄԹՐՈՆԻՔԸ պատրաստ է համագործակցել՝ հեռախոսների վաճառք իրականացնող խոշոր ընկերությունների հետ։

ԱՐՄԹՐՈՆԻՔ ընկերությունը ստեղծելով որակի բարձր չափանիշներ պատրաստ է համագործակցել սպասարկելով Հայաստանում գործող հեռախոսների վաճառք իրականացնող խոշոր ընկերությունների հետ։ Արմթրոնիք ընկերությունը իրականացնում է՝ հեռախոսների, համակարգչային սարքավորումների,...

ֆլեշ մոբ զինհաշմանդամ ազատամարտիկի պատուհանի տակ, մայիսի 9-ի կապակցությամբ։

Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ, ArtashatJan.am տեղեկատվական կայքի և Արտաշատի Հայեր պարային ստուդիայի համատեղ նախաձեռնությամբ՝ ազատամարտիկ զինհաշմանդամ Արտակ Նիկողոսյանի պատուհանի տակ իրականացվեց ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ ֆլեշ...

Արտաշատի Ժասմին ծաղկի սրահը ընդունում է պատվերներ աշխարհի ցանկացած երկրից։

Արտաշատ քաղաքի սրտում, շատրվանների հարևանությամբ գործում է ԺԱՍՄԻՆ ծաղկի խանութ սրահը։ Ծաղկի սրահը կատարում է առաքում, ընդունելով պատվերներ աշխարհի ցանկացած երկրից։ ԺԱՍՄԻՆ ծաղկի սրահը առաջարկում է՝...

Շատ եմ կարոտել հեռուստատեսային աշխատանքը , ուզում եմ կրկին նկարահանվեմ …

ArtashatJan.am -կայքի զրուցակիցն է՝ Սիրված կինոդերասան ռեժիսոր Արամ Ավետիսյանը։ Արամ, ինչ կրթական և աշխատանքային ճանապարհ եք անցել մինչ Արտաշատում և Վեդիում դերասանական ստուդիա ստեղծելը։ 2012...

Խողովակներ անմիջապես արտադրողից։

Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող կազմակերպությունը առաջարկում է՝ կոյուղու և խմելու ոռոգման ջրի համար նախատեսված խողովակներ անմիջապես արտադրողից։ Կազմակերպությունը իրականացնում է նաև անվճար առաքում։ Հասցե՝ Արարատի...

Արտաշատի Անտառային Ձայներում վաճառում են շնաձուկ։

Արտաշատի թատրոնի հարևանությամբ, բացվել է Անտառային ձայներ վաճառքի սրահը, որը առաջարկում է՝ 17 տեսակի 3000-ից ավել ակվարիումի ձկներ, այստեղ նույնիսկ վաճառում են ակվարիումի շնաձկներ։ Խանութ...
ԳՈՎԱԶԴ